ՀԷԿ-երի կառուցում և վերանորոգում

ՀԷԿ-երի կառուցում և վերանորոգում

«Ռեմ Գրուպ» ընկերությունը զբաղվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում  գտնվող ՀԷԿ-երի, միավորների, հանգույցների, ջրանցքների մասնակի և ամբողջական վերակառուցմամբ: Ընկերությունը իրականացնում է փոքր և միջին հզորության ՀԷԿ-երի կապիտալ շինարարություն և ՀԷԿ-երի գործունեության հետ կապված դետալների և մասերի մատակարարում, կատարում է հիդրոագրեգատների մեխանիկական և էլեկտրական մասերի մասնակի և կապիտալ վերանորոգման աշխատանքներ և մոնտաժում:

«Ռեմ Գրուպ» ընկերությունը կատարում է նաև ջրանցքների կառուցման և վերանորոգման ցանկացած բարդության բետոնային աշխատանքներ:

Ընկերությունը համագործակցում է տարբեր հզորության ՀԷԿ-երի հետ:

Առանձնանում է մեր համագործակցությունը «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ի հետ, որտեղ կատարում ենք տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ:

«Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ն Հայաստանի հիմնական էլեկտրաէներգիա արտադրողներից է, որին պատկանող համալիրը իր մեջ ներառում է Հրազդան գետի վրա գտնվող Սևան – Հրազդան կասկադի 7 հիդրոէլեկտրոկայաններ: Կասկադի բոլոր հիդրոկայանները գտնվում են աշխատանքային վիճակում:

Նրանց հզորությունը սահմանված է 561 ՄՎտ, իսկ արտադրական եւ տեխնոլոգիական հզորությունը 500 մլն կՎտժ է, որը կազմում է Հայաստանի Հանրապետության ներքին սպառման մոտ 10% -ը: