Ղեկավարություն

Ռեմ Գրուպ շինարարական ընկերության
գլխավոր տնօրեն՝ Արմեն Ռշտունի
Ռեմ Գրուպը հիմնադրվել է 1995 թ. Արմեն Ռշտունու կողմից:
Պարոն Ռշտունին հիմնադրման օրվանից ի վեր եղել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենն ու 100% սեփականատերը: Այդ ժամանակից ի վեր, ավելի քան 25 տարի, ընկերությունն օգնում է իր հաճախորդներին իրականացնել աամենաաներևակայելի և մասշտաբային շինարարական և ճարտարապետական նախագծեր:
Ռեմ Գրուպի առաքելությունը
Ընկերության առաջնային նպատակը կայուն զարգացումն է:
Յուրաքանչյուր շինարարական, տեղադրման և ինժեներական աշխատանք մեր ընկերության կողմից կատարվում է սահմանված ժամանակահատվածում՝ պահպանելով արդյունավետությունն ու բարձր տեխնոլոգիական մակարդակը:
Մեր հզորությունը կայանում է մեր թիմի պրոֆեսիոնալիզմի մեջ:
Մեր մասնագետների բարձր որակական հատկանիշները թույլ են տալիս լավագույնս կատարել ցանկացած բարդության աշխատանք՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ:

