Քարե պատրաստվածքներ

Քարե պատրաստվածքներ

Մենք պատրաստում և վաճառում ենք  քարե ապրանքներ, ինչպես նաև իրականացնում դրանց մոնտաժն ու  տեղադրումը:

Մեր կողմից պատրաստված նմուշները ներառում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են սեղանագոգեր, պատուհանագոգեր, կամարներ, պատերի և հատակի համար նախատեսված  գրանիտե սալիկներ, լվացարաններ  և այլն…

Մեր գրասենյակում Դուք կարող եք պատվիրել և գնել քարե պատրաստվածքներ, որոնք առաքվում  են Հայաստանի ողջ տարածքում: Մեզ մոտ առկա է գրանիտե և մարմարի արտադրանքի  լայն տեսականի: Մեր հմուտ մասնագետները պատրաստ են կատարել  ցանկացած բարդության աշխատանքներ և իրականացնել ապրանքի պատրաստումն ու տեղադրումը ամենակարճ ժամկետում:

Քարե արտադրանքները եզակի և յուրօրինակ են իրենց ոճային նախագծմամբ և լուծումներով: Նմանօրինակ լուծումները կհաղորդեն Ձեր տանը շքեղ և անկրկնելի տեսք:

Քարե պատրաստվածքներով ներքին հարդարումը կհաղորդի տանը բացառիկ  տեսք  և կընդգծի տիրոջ նրբաճաշակությունը: Գրանիտե և մարմարի բացառիկ լուծումներով նախագծումը և ներքին հարդարումը ամենահասարակ տարածքը անգամ կարող է վերածել շքեղ պալատի ժամանակակից կատարմամբ: Մարմարե և գրանիտե հատակը, քարե աստիճանները կամ բուխարիները, սեղանագոգերը և պատուհանագոգերը անկասկած կարող են գեղեցկացնել ցանկացած ինտերիեր:

Բնական և արհեստական քարից պատրաստվածքները ներդաշնակորեն կլրացնեն ցանկացած տարածքի ինտերիերին՝ հաղորդելով վերջինիս եզակիություն, նրբաճաշակություն և հանդիսավորություն: