Շինարարական տեխնիկա

Շինարարական տեխնիկա

«Ռեմ Գրուպ»ընկերությունը օգտագործում է ժամանակակից շինարարական սարքավորումների  բավականին լայն սպեկտոր` ամբարձիչներ, էքսկավատորներ, ինքնաթափ բեռնատարներ, ճանապարհային սարքավորումներ և այլն: Կազմակերպությունը ներկայանում է շուկայում իր Hyundai և JCB մակնիշի սարքավորումներով:

«Ռեմ Գրուպ»-ը երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ընկերություն է, որը ապահովված է բարձր որակավորում ունեցող  մասնագետներով և բարձր հուսալիություն ունեցող  և անըդհատ զարգացող տեխնոլոգիաներով: Մենք աշխատանքներ ենք իրականացնում թե Երևանում, և թե  Հայաստանի այլ քաղաքներում:

Հողային աշխատանքներ իրականացնելու համար մեր ընկերությունը օգտագործում է միայն համաշխարհային ճանաչում ունեցող  լավագույն ժամանակակից մեքենա-մեխանիզմները, որոնք հարմարեցված են հայաստանյան պայմաններին: Մենք ապահովում ենք սարքավորումների անխափան և հուսալի աշխատանք շինարարական ողջ պրոցեսի ընթացքում: Մեր ընկերության տեխնիկական փորձագետների  կողմից իրագործվում է տեխնիկական կանոնավոր սպասարկում և  սարքավորումների պարբերական  տեխզննում: Միևնույն ժամանակ  մեր ընկերությունը կարող է տրամադրել նորոգման ծառայություններ մատուցող մասնագետների խումբ, որը պարբերաբար կանցկացնի տեխնիկական վերահսկում:

«Ռեմ Գրուպ» շինարարական ընկերությունը մշտապես ընդգրկված է եղել ճանապարհաշինության, փոքր և միջին ՀԷԿ-երի, փոսորակների և տարբեր չափերի խրամուղիների քանդման աշխատանքների մեջ: Աշխատանքային գործընթացի ժամանակ օգտագործում ենք նաև ժամանակի պահանջներին համապատասխանող տարբեր տեսակի սարքավորումներ (հիդրոմուրճ /տարբեր քաշերի/,  բեկորային ատամներ և այլն.):

Բազմիցս կատարել ենք նաև գետի հունի ընդլայնման և մաքրման աշխատանքներ:

Վերը նշված ծառայություններից օգտվելու դեպքում  Ձեր աշխատանքը պարզեցնելու համար և հողի հետ կապված զանազան  աշխատանքների խորհրդատվության և իրականացման համար մեր ընկերությունը տրամադրում է անհատական մենեջեր յուրաքանչուր հաճախորդի համար, որը և վերահսկում է ողջ ընթացքը` պատվերը ձևակերպելուց մինչև տվյալ օբյեկտը շահագործման հանձնելը:

Մեր ընկերության տեսուչները պատրաստ են շուրջօրյա պատասխանել Ձեզ հետաքրքրող ցանկացած հարցի, ինչպես նաև ընդունել պատվերներ տեղում: