Ընկերության մասին
Ռեմ Գրուպը համարվում է շինարարական ոլորտի առաջատար և 25 տարի շարունակ բարձր հեղինակություն է վայելում որպես պատասխանատու գլխավոր կապալառու:
Այսօր Ռեմ Գրուպը ՀՀ խոշորագույն շինարարական ընկերություններից մեկն է: Մենք իրականացնում ենք նախագծեր և շինարարական աշխատանքներ՝ առաջադեմ տեխնոլոգիաների և ժամանակակից տեխնիկայի կիրառման միջոցով: Մենք նաև զբաղվում ենք արդյունաբերական և առևտրային նպատակների համար նախատեսված պողպատե կառույցների նախագծմամբ և կառուցմամբ՝ գործարաններ, պահեստներ, սպորտային համալիրներ, առևտրի կենտրոններ և այլն:
Իրականացված բազմաթիվ նախագծերի շնորհիվ Ռեմ Գրուպն առանձնանում է իր անգերազանցելի ձեռքբերումներով և փորձով: Խոշոր շինարարական նախագծերը համալիր աշխատանքներ են, որոնցում հաճախ ներգրավված են լինում տասնյակ ենթակապալառուներ և մատակարարներ, հազարավոր աշխատողներ և եզակի նյութեր, սարքավորումներ և ծառայություններ: Նման աշխատանքների կազմակերպումը պահանջում է առաջին կարգի շինարարության կառավարում: Սա այն ռազմավարությունն է, որը Ռեմ Գրուպը որդեգրել է բազմաթիվ խոշոր նախագծերի իրականացման գործում:
Ընկերությունն ունի տասնյակ հաջողությամբ իրականացված ծրագրեր և տարբեր առաջադեմ ծառայություններ, ինչպիսիք են.
- դպրոցների, մանկապարտեզների, առևտրի կենտրոնների, բնակելի շենքերի, բուժհաստատությունների և այլ կառույցների կապիտալ շինարարություն և վերանորոգում:
- սպորտային օբյեկտների կառուցում. Արհեստական և փակ մարզադահլիճներ, թենիսի կորտեր, ֆուտբոլային մարզադաշտեր և այլն:
- շենքերի կառուցում արագ հավաքվող տարբեր տեսակի մետաղական կոնստրուկցիաներից,
- պողպատե կոնստրուկցիաների ինժեներա-խորհրդատվական ծառայություններ, մատակարարում և տեղադրում,
- արագ հավաքվող մետաղական կոնստրուկցիաների արտադրություն,
- հիդրոէլեկտրակայանների համակարգերի նախագծում և կառուցում,
- ինժեներական ծառայություններ և մետաղական կոնստրուկցիաների ձևավորում,
- արդյունաբերական պահեստի շենքերի և շինությունների սենդվիչ վահանակների նախագծում և տեղադրում,
- հավաքովի ռեզերվուարների արտադրություն և տեղադրում – առաջին անգամ ՀՀ-ում,
- կոմպոզիտային նյութերից պատրաստված խողովակների և խողովակաշարերի արտադրություն և տեղադրում – առաջին անգամ ՀՀ-ում,
- դերիվացիոն ջրանցքների հիմնանորոգում,
- ջրամատակարարման և կոյուղու համակարգերի տեղադրում,
- ջրահեռացման համակարգերի տեղադրում:
Ռեմ Գրուպն իրեն դրսևորել է որպես հուսալի գործընկեր ինչպես մասնավոր հատվածի և պետական ձեռնարկությունների, այնպես էլ Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների հետ աշխատելու գործում: Ընկերությունը հանդիսանում է Renco SPA (Իտալիա) և Siemens (Գերմանիա) կոնսորցիումի գլխավոր կապալառուն, որը 250 ՄՎտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայան է կառուցում Երևան քաղաքում:
Ռեմ Գրուպը տարիներ շարունակ համագործակցում է օտարերկրյա հայտնի ընկերությունների հետ:
Մասնավորապես, մենք ներկայումս պայմանագրային հարաբերությունների մեջ ենք մի շարք ռուսական ընկերությունների հետ, ինչպիսիք են.
- «Стронг Билдинг» ՍՊԸ, ք. Տամբով,
- «Техлайн» ՍՊԸ, ք. Էլեկտրոստալ,
- «Форвард» ՍՊԸ, ք. Լիպեցկ,
- «Новые Трубные Технологии» ՍՊԸ, ք. Մոսկվա,
- «Многоотраслевое предприятие КОМПЛЕКС 1» ՍՊԸ, ք. Դոնի Ռոստով
- «Профхолод» ՍՊԸ, ք. Շելկովո,
- «Астрон Билдингс» ՍՊԸ, ք. Յարոսլավլ,
- «Обнинск Сталь Проект» ՍՊԸ, ք.Օբնինսկ







