Ջրամատակարարում և կոյուղու համակարգեր
Ռեմ Գրուպ ընկերությունն ունի մեծ փորձ ջրամատակարարման համակարգերի, ջրագծերի, կոյուղագծերի կառուցման, վերակառուցման և շահագործման ոլորտում:
Ընկերությունն իրականացնում է շենքերի և կառույցների ջրամատակարարման համակարգերի ամբողջական նախագծում, տեղադրում, մոնտաժում և սպասարկում առանց այլ կազմակերպությունների ներգրավվման, ինչը ապահովում է աշխատանքի բարձր որակ, ինչպես նաև կրճատում ծախսերը: Ընկերության ինժեներական և տեխնիկական անձնակազմն ունի պահանջվող թույլտվություն ջրամատակարարման աշխատանքները իրականացնելու համար, որը ամրագրվում է համապատասխան լիցենզիայի առկայությամբ:
Կոյուղու համակարգի տեղադրում
Յուրաքանչյուր ավտոմատացված կոյուղու համակարգ ունի իր դրական և բացասական կողմերը: «Ռեմ Գրուպ» ընկերության որակավորված մասնագետները հաշվի են առնում յուրաքանչյուր հաճախորդի ցանկություններն ու ֆինանսական հնարավորությունները կոյուղու համակարգի տեղադրման և մոնտաժման ժամանակ:
Ընկերության փորձված վարպետները պատրաստակամ են պատասխանելու Ձեր բոլոր հարցերին և երաշխավորում են պատվիրատուի ընտրված ցանկացած համակարգի բարձրորակ տեղադրում ամենակարճ ժամկետում:
Մեր առաջարկած կոյուղու համակարգերը հուսալի են և երկար ժամկետով շահագործման համար նախատեսված:

