Հակահրդեհային համակարգեր

Հակահրդեհային համակարգեր

Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ հակահրդեհային կրակմարիչներ՝ նախատեսված տարբեր տեսակի հաստատությունների  և շինությունների համար:

Անհրաժեշտության դեպքում «Ռեմ Գրուպ» ընկերության մասնագետները նախաձեռնում են հակահրդեհային համակարգի նախագծում` հաշվի առնելով կառույցի բոլոր ներքին առանձնահատկությունները: Մեր  արհեստավարժ անձնակազմը  իրականացնում է անվտանգության ավտոմատ կառավարման համակարգի նախագծումը, տեղադրումն ու մոնտաժումը: Ելնելով հաճախորդի նախասիրությունից և օբյեկտների յուրահատկությունից՝  ընկերությունը կարող է նախագծել և տեղադրել հուսալի  հակահրդեհային համակարգ:

Ժամանակակից հակահրդեհային համակարգը  իրենից ներկայացնում է   տեխնիկական միջոցների  համալիր կիրառում, որը ապահովագրում  է  մարդկանց և նյութական արժեքները հրդեհներից: Նման համալիր մոտեցմամբ   կարելի է լուծել երկու խնդիր միաժամանակ` զեկուցել հրդեհի մասին և կանխել դրա տարածումը: Հակահրդեհային համակարգերը իրենց մեջ ներառում են մի շարք ենթահամակարգեր, որոնք  ապահովում են տագնապի ազդանշանը, հրդեհի կանխում և ծխահեռացում: Բացի այդ, հաստատության ներսում նախատեսվում են հակահրդեհային խլարարներ, ինչպես նաև հատուկ դռներ, որոնք իրենց մեջ ներառում են հրակայուն նյութեր: Հակահրդեհային համակարգերի կիրառումը այսօր պարտադիր նախապայման է հատուկ փաստաթղթերում նշված բազմաթիվ հաստատությունների համար:

«Ռեմ Գրուպ» ընկերությունը տալիս է Ձեզ հնարավորություն տեղադրել հակահրդեհային համակարգեր ՀՀ ողջ տարածքում՝ գոյություն ունեցող նորմատիվային ակտերին համապատասխան: Մեր մասնագետները կարող են իրականացնել ցանկացած տիպի  աշխատանք` հաշվի առնելով անվտանգության բոլոր չափորոշիչները: Նախքան հակահրդեհային համակարգի տեղադրումը ընկերությունը իրականացնում է անհատական ծրագրերի նախագծում, այնուհետև համապատասխան սարքավորումների տեղադրում: Մոնտաժման աշխատանքները ներառում են բոլոր սարքավորումների տեղադրում, հաղորդալարերի անցկացում, համակարգի շահագործում և անխափան աշխատանքի ապահովում: