Քարե պատրաստվածքներ
Մենք պատրաստում և վաճառում ենք քարե ապրանքներ, ինչպես նաև իրականացնում դրանց մոնտաժն ու տեղադրումը:
Մեր կողմից պատրաստված նմուշները ներառում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են սեղանագոգեր, պատուհանագոգեր, կամարներ, պատերի և հատակի համար նախատեսված գրանիտե սալիկներ, լվացարաններ և այլն…
Մեր գրասենյակում Դուք կարող եք պատվիրել և գնել քարե պատրաստվածքներ, որոնք առաքվում են Հայաստանի ողջ տարածքում: Մեզ մոտ առկա է գրանիտե և մարմարի արտադրանքի լայն տեսականի: Մեր հմուտ մասնագետները պատրաստ են կատարել ցանկացած բարդության աշխատանքներ և իրականացնել ապրանքի պատրաստումն ու տեղադրումը ամենակարճ ժամկետում:
Քարե արտադրանքները եզակի և յուրօրինակ են իրենց ոճային նախագծմամբ և լուծումներով: Նմանօրինակ լուծումները կհաղորդեն Ձեր տանը շքեղ և անկրկնելի տեսք:
Քարե պատրաստվածքներով ներքին հարդարումը կհաղորդի տանը բացառիկ տեսք և կընդգծի տիրոջ նրբաճաշակությունը: Գրանիտե և մարմարի բացառիկ լուծումներով նախագծումը և ներքին հարդարումը ամենահասարակ տարածքը անգամ կարող է վերածել շքեղ պալատի ժամանակակից կատարմամբ: Մարմարե և գրանիտե հատակը, քարե աստիճանները կամ բուխարիները, սեղանագոգերը և պատուհանագոգերը անկասկած կարող են գեղեցկացնել ցանկացած ինտերիեր:
Բնական և արհեստական քարից պատրաստվածքները ներդաշնակորեն կլրացնեն ցանկացած տարածքի ինտերիերին՝ հաղորդելով վերջինիս եզակիություն, նրբաճաշակություն և հանդիսավորություն:

