Սպորտային համալիրների կառուցում
«Ռեմ Գրուպ» ընկերությունը առաջարկում է բաց և փակ սպորտային կառույցների և դահլիճների կառուցման աշխատանքներ մետաղային կմախքի հիման վրա:
Մենք իրականացնում ենք այնպիսի պատվերներ, ինչպիսիք են ֆուտբոլի դաշտերի, թենիսի հրապարակների, ձիասպորտի կենտրոնների, մարզահրապարակների նախապատրաստում և կառուցում: Ընկերությունը իրականացնում է ինչպես հիմովին, այնպես էլ մասնակի սպորտ հրապարակների և ֆուտբոլային մարզադաշտերի վերանորոգման և մոնտաժման աշխատանքներ:
Ծածկերի կառուցման ժամանակ կազմակերպությունը կիրառում է զոդվող հատուկ սարքավորումներ: Պողպատի օգտագործումը շինարարության ժամանակ մեծապես նվազեցնում է շինարարության իրագործման վերջնաժամկետները, ինչպես նաև նպաստում ծախսերի կրճատմանը: Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ծածկերի և տաղավարների կառուցումը այժմ հնարավոր է իրականացնել տարվա ցանկացած ժամանակ :
Ընկերությունը ունի մեծ փորձ բնական և արհեստական խոտածածկով կառուցվող ֆուտբոլային մարզադաշտերի, որտեղ կիրառվում են ժամանակակից նյութեր և տեխնոլոգիաներ: Կառուցում և կահավորում ենք նաև փակ ծածկով սպորտային դահլիճ իր համապատասխան սպորտային մանրահատակով,նստարաններով,լուսային և ձայնային ապահովմամբ և այլ:
Ունենք փորձ ծանրամարտի, բոքսի և ըմբշամարտի դահլիճների կառուցման ոլորտում:



