Ջրամատակարարում և կոյուղու համակարգեր

Ջրամատակարարում և կոյուղու համակարգեր

Ռեմ Գրուպ ընկերությունն ունի մեծ փորձ ջրամատակարարման համակարգերի, ջրագծերի, կոյուղագծերի կառուցման, վերակառուցման և շահագործման ոլորտում:

Ընկերությունն իրականացնում է շենքերի և կառույցների ջրամատակարարման համակարգերի ամբողջական նախագծում, տեղադրում, մոնտաժում և սպասարկում առանց այլ կազմակերպությունների ներգրավվման, ինչը ապահովում է աշխատանքի բարձր որակ, ինչպես նաև կրճատում ծախսերը: Ընկերության ինժեներական և տեխնիկական անձնակազմն ունի պահանջվող թույլտվություն ջրամատակարարման աշխատանքները իրականացնելու համար, որը ամրագրվում է համապատասխան լիցենզիայի առկայությամբ:

Կոյուղու համակարգի տեղադրում

Յուրաքանչյուր ավտոմատացված կոյուղու համակարգ ունի  իր դրական և բացասական կողմերը:  «Ռեմ Գրուպ»  ընկերության  որակավորված մասնագետները հաշվի են առնում յուրաքանչյուր հաճախորդի  ցանկություններն ու ֆինանսական հնարավորությունները կոյուղու համակարգի տեղադրման և մոնտաժման ժամանակ:

Ընկերության փորձված վարպետները պատրաստակամ են պատասխանելու Ձեր բոլոր հարցերին և երաշխավորում են պատվիրատուի ընտրված ցանկացած համակարգի բարձրորակ տեղադրում ամենակարճ ժամկետում:

Մեր առաջարկած կոյուղու համակարգերը հուսալի են և երկար ժամկետով շահագործման համար նախատեսված: