Օդափոխության և ջեռուցման համակարգեր

Օդափոխության և ջեռուցման համակարգեր

Օդափոխության, օդորակման, սառեցման և տաքացման, ինչպես նաև ջեռուցման համակարգերի նախագծում, մատակարարում, մոնտաժային և կարգավորման աշխատանքներ:

Ռեմ Գրուպ ընկերությունն առաջարկում է ջեռուցման և օդափոխության համակարգերի տեղադրում Ձեր տանը և աշխատավայրում:

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել ճիշտ ջեռուցման և օդափոխման համակարգեր, կիրականացնեն  համակարգերի գրագետ նախագծում, ինչպես նաև կկատարեն ջեռուցման կամ օդափոխության համակարգի արագ և որակյալ մոնտաժում՝ հոգ տանելով ներքին հաղորդալարերի ապահովության մասին:

Ջեռուցման և օդափոխության համակարգերի հետ գործ ունենալիս մեր կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում առաջին հերթին հուսալիությանը: Ի վերջո, եթե համակարգում հայտնաբերվի որևէ անսարքություն, հատկապես ձմեռային շրջանում դա կարող է առաջացնել զանազան խնդիրներ, որոնք իրենց հերթին կհանգեցնեն ֆինանսների և ժամանակի անցանկալի կորստի: Այդ իսկ պատճառով մենք օգտագործում ենք միայն լավագույն սարքավորումները և այդ ոլորտում մասնագիտացած համաշխարհային հայտնի արտադրողների նյութերը:

Սարքավորումների ընտրությունը իրականացվում է հմուտ մասնագետների կողմից, որոնք աշխատում են սույն ոլորտում սկսած 1995թ.-ից և քաջածանոթ են շուկայում հայտվող գրեթե բոլոր նորություններին: Մեր արհեստավարժ անձնակազմը կարող է անցկացնել խորհրդատվություն շուկայում առկա սարքավորումների և նյութերի գնի, որակի, միավորների և բաղադրիչների մասին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն դրանց հուսալիության և  ապահով շահագործման վերաբերյալ:

Տեղադրումը և շահագործումը իրականացվում է մեր հմուտ մասնագետների կողմից, որոնք պատրաստ են կատարել ցանկացած բարդության աշխատանքներ բարձր որակով: