Հավաքովի պահեստային ռեզերվուարներ
Ռեմ Գրուպը տրամադրում է ուղղահայաց և հորիզոնական հավաքովի պահեստային ռեզերվուարներ` բարձրորակ պողպատե պտուտակներով, որը նորույթ է ՀՀ շուկայում:
Կիրառման տեսակները
- Խմելու ջրի պահեստավորում
- Տնտեսական ջրի պահեստավորում
- Հրդեհային ջրամատակարարման պահեստավորում
- Փրփրեցնող նյութերի պահեստավորում
- Կեղտաջրերի մաքրում
- Չոր ապրանքների պահեստավորում
- Հեղուկ պարարտանյութերի պահեստավորում
- Հեղուկ սննդամթերքի պահեստավորում
Կիրառման ոլորտները՝
- Հրդեհաշիջման համակարգեր
- Կոմունալ ծառայություններ
- Ջերմային էներգիայի արդյունաբերություն
- Գյուղատնտեսություն
- Արդյունաբերական ձեռնարկություններ
- Սննդամթերքի արտադրություն
Մենք տրամադրում ենք պողպատի տարբեր կարգերով հավաքված պահեստային ռեզերվուարներ: Մեր ռեզերվուարները համապատասխանում են հիգիենիկ բոլոր պահանջներին և ունեն մի շարք առավելություններ եռակցվածների նկատմամբ.
- Պողպատի զոդում չկա
- Ծառայում են ավելի քան 50 տարի
- Պարզ և արագ տեղադրում
- Ամբողջովին հերմետիկ է
- Տեղադրում տարվա ցանկացած եղանակին
Ռեզերվուարների նախագծման առանձնահատկությունները
Հավաքվող ռեզերվուարի հիմնական առանձնահատկությունը եռակցման բացառումն է, ինչը թույլ է տալիս խուսափել կորոզիայի առաջացումից: Հավաքվող ռեզերվուարը ապամոնտաժված վիճակում քիչ տեղ է զբաղեցնում, ինչը թույլ է տալիս տրանսպորտային միջոցներ օգտագործել դրա տեղափոխման համար: Այն հնարավոր է նաև տեղափոխել այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր չէ զոդված տարաների փոխադրումը (բարձրության վրա գտնվող տարածքներ, տանիքներ, շենքերի նկուղներ և այլն):
Հավաքվող ռեզերվուարի ստորին մասում ջրահեռացման խողովակի առկայությունը թույլ է տալիս մաքրել ռեզերվուարը առաջացող նստվածքից: Անհրաժեշտության դեպքում հավաքվող ռեզերվուարը կարելի հեշտ և արագ ապամոնտաժել և այլ վայրում հավաքել:
Հավաքվող ռեզերվուարների առավելությունները.
- հավաքովի կառուցվածք (անհրաժեշտության դեպքում քանդվող),
- երկար ժամանակահատված, որի ընթացքում պահպանվում են ռեզերվուարի բոլոր նշված առանձնահատկությունները (առնվազն հիսուն տարի),
- տեղադրման և հավաքման դյուրինություն,
- տեղափոխում ապամոնտաժված տարբերակով,
- հավաքովի մասերի կցման հատուկ տեխնոլոգիա,
- առաքում և տեղադրում այն տարածքներում, որտեղ կա միայն մեկ ստանդարտ չափի դուռ:


